ՀՍՀ/ԽԱՆՏԻ-ՄԱՆՍԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ
ԽԱՆՏԻ-ՄԱՆՍԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿՐՈՒԳ (մինչև 1940-ը՝ О ստյակո-Վոգուլական, իսկ մինչև 1977-ը՝ Խանտի-Մանսիական ազգայինվ օկրուգ), ՌՍՖՍՀ Տյումենի մարզի կազմում: Ստեղծվել է 1930-ի դեկտ. 10-ին: Տարածությունը 523,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 569 հզ. (1979): Բաժանվում է 7 շրջանի, ունի 5 քաղաք, 17 քտա, կենտրոնը՝ Խանտի-Մանսիյսկ: 1970-ին պարգևատրվել է Լենինի, 1972-ին՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով: Բնությունը: Օկրուգը գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրի կենտրոնական մասում: Տերիտորիան դաշտավայրերի ու բարձրությունների զուգակցություն է, ծայր արմ-ում Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալի արլ. լանջերի նեղ շերտն է: Օգտակար հանածոներից կան նավթ և գազ: Կլիման ցամաքային է, խիստ ձմեռով, կարճատև, տաք ամառով: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը 20-ից —22°C է, հալի սինը՝ 16—18°C, տարեկան տեղումները 400—500 մմ են: Օկրուգի հս-ում տարածված է բազմամյա սառածությունը: Գլխավոր գետը Օբն է: Կան ավելի քան 1500 լճեր: Գերակշռում են տորֆաճահճային և պոդգոլացված, գետերի ողողատներում և լճափերին՝ ալյուվիալ հողերը: Տերիտորիայի 1 3-ը անտառածածկ է: Կենդանիներից կան սկյուռ, սամույր, աղվես, նապաստակ, կզաքիս, մշկամուկ, ջրաքիս, թռչուններ, ջրերում՝ ձկներ:
Բնակչությունը: 76,9-ը ռուսներ են, 5,2-ը՝ թաթարներ, 4,5-ը՝ խանտեր, 3.7 В՝ ուկրաինացիներ, 2,5-ը՝ մանսիներ և այլոք (1970): Միջին խտությունը 1 կմ² վրա 1,1 մարդ է (1977), քաղաքային բնակչությունը՝ 74,9 Առավել բնակեցված են Օբի և Իրտիշի հովիտները: Քաղաքներն են Սուրգուաը, Նիժնեվարտովսկը, Նեֆտեյուգանսկը, Խանտի-Մանսիյսկը:
Տնտեսությունը: Առաջատար ճյուղերն են նավթի, անտառային, գազի արդյունաբերությունը, մորթեղենի արդյունագործությունն ու գազանաբուծությունը: Նավթի արդյունահանմամբ երկրում գրավում է առաջին տեղը: Գյուղատնտեսության կարևոր ճյուղը եղջերվաբուծությունն է: Մշակում են կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, բանջարեղեն: Տրանսպորտի հիմնական տեսակներն են ջրայինը և երկաթուղայինը: Նավարկելի են Օբը, Իրտիշը և դրանց խոշոր վտակները: Գործում են Շայմ-Տյու-մեն, Ուսա-Բալիկ—Օմսկ, Սամոտլոր—Կուրգան—Ուֆա—Ալմետնսկ նավթամուղները և Պունգա—Սերով—Նիժնի Տագիլ գազամուղները: 1975-ին օկրուգում կար 183 գրադարան, 226 ակումբ, 264 կինոսարք, հայրենագիտական թանգարան, օկրուգային 2 թերթ:
