ՀՍՀ/ԽԱՆ-ՏԵՆԳՐԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՆ-ՏԵՆԳՐԻ, բրգաձև սրանկյուն լեռնագագաթ Տյան-Շանում, Կիրգիզական ՍՍՀ և Ղազախական ՍՍՀ սահմանում: Բարձրությունը 6995 մ է: Առաջին անգամ բարձրացել են սովետական ալպինիստները՝ 1931-ին: Խ-S-ում է Տյան-Շանի ամենամեծ սառցապատումը (մոտ 2500 կմ²), այդ թվում՝ Ինըլչեկ խոշորագույն սառցադաշտը:
