ՀՍՀ/ԽԱՇ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՇ, կերակուր: Եփում են հիմնականում ձմռանը՝ տավարի (երբեմն՝ ոչխարի, խոզի) ոտ ու գլխի և փորոտիքի պիտանի մասերից: Ուտում են մեծ մասամբ առավոտյան՝ լավաշով ու սխտորով: Սոսնձանյութ պարունակելու պատճառով ժող. բժշկության մեջ խորհուրդ է տրվում Խ-ով սնել կոտրվածք ունեցողներին: Հայաստանում գործում են հասարակական խաշարաններ:
