Jump to content

ՀՍՀ/ԽԱՇԹԱՌԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՇԹԱՌԱԿ (մինչև 1968-ը՝ Խաչդարակ), գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից մոտ 8 կմ հյուսիս: Ծխախոտագործական-տավարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ և հացահատիկի մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Խ-ի արմ-ում և հվ-արլ-ում պահպանվել են բնակատեղիներ, գերեզմանոցներ, դամբարաններ: