ՀՍՀ/ԽԱՇՈՒՓՍԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՇՈՒՓՍԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Խաշուփսա գետի ափին, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ: Ունի հայկական ութամյա դպրոց, ակումբ-կինո, բուժկայան: Գյուղի հս. մասում պահպանվել են ամրոցի ավերակներ (VIII—X դդ.): Խ. հիմնադբել են Սամսունից եկած հայերը, 1899-ին:
