Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, խաչակրաց արշավանքների ժամանակ եվրոպացիների հիմնած պետություններն Արևելքում: 1098-ին հիմնվել են Եդեսիայի կոմսությունը և Անտիոքի դքսությունը,1099-ին՝ Երուսաղեմի թագավորությունը, 1109-ին՝ Տրիպոլիի կոմսությունը, 1192-ին՝ Կիպրոսի Լուսինյան թագավորությունը: Եդեսիայի կոմսությունը, Անտիոքի դքսությունը և Տրիպոլիի կոմսությունը անվանական կախման մեջ էին Երուսաղեմի թագավորությունից: Խ. պ-ում ընդօրինակվել է Արևմտյան Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում տիրող ֆեոդալական համակարգը: Մահմեդական երկրների ճնշման և ներքին հակասությունների հետևանքով Խ. պ. կործանվել են: 1144-ին Մոսուլի ամիրան գրավել է Եդեսիան, 1187-ին Եգիպտոսի սուլթան Սալահեդոինը՝ Եբուսաղեմը: Մամլուքները 1268-ին կործանել են Անտիոքի դքսությունը,1289-ին՝ Տրիպոլիի կոմսությունը: 1489-ին Կիպրոսի թագավորությունը միացվել է Վենետիկի հանրապետությանը: Խ. պ-ի հասարակական և տնտ. կյանքի ուսումնասիրության կարևոր աղբյուրներ են Ասաիոքի ասիզները և Երուսաղեմի ասիզները:

Ս. Բոռնազյան