Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի-Աբաղա գավառում: 1909-ին ուներ 70 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Խ-ում կային եկեղեցի և վարժարան: Գյուղի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում: