ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԿԱՐՈ
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Կարո Էրանի, ծն. 7.1. 1909, գ. Ջրաշեն (Բասենի գավառում) հայ սովետական ֆիզիկա-քիմիկոս: Տեխ. գիտ. դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1935-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը: 1939-ից դասախոսել է Կ. Ե. Վորոշիլովի անվ. ռազմածովային ակադեմիայում, 1945-ին՝ նշանակվել Ա. Ն. Կռիլովի անվ. ակադեմիայի թերմոդինամիկայի և այրման տեսության ամբիոնի պետ: 1960-ից Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետի տեսական քիմիայի ամբիոնի վարիչն է: 1967—77-ին՝ նույն համալսարանի գիտական գծով պրոռեկտոր: Գիտական աշխատանքները վերաբերում են հեղուկների ու լուծույթների մակերևութային լարվածության թերմոդինամիկայի և հրթիռային շարժիչներում վառելանյութի այրման ու գազային պրոցեսների տեսության հարցերին: Բոատիսլավայի (ՉՍՍՀ) համալսարանի պատվավոր դոկտոր (1970), ՍՍՀՄ ԳԱ բարձրջերմաստիճա-նային ջերմաֆիգիկայի խորհրդի անդամ (1974):
Երկ. Տեսական Քիմիայի հիմունքներ, մաս 1, Ե., 1974: Основы термодинамики и теории горения, ч. 1— 3, м., 1951—55.
