Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Սարգիս Կարապետի (9.8. 1886, Մալաթիա—4.3.1947, Փարիզ), հայ նկարիչ: Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում, Հռոմի գեղարվեստի ինստ-ում (1908—11) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912—14): 1915-ի Մեծ եղեոնի արհավիրքներից փրկվելով՝ անցել է Անդրկովկաս, ականատես է եղել մայր ժողովրդի ողբերգությանը, որը դարձել է նրա ստեղծագործության հիմնական թեման Հ. Թումանյանը, Անդրանիկը և ուրիշներ նրան անվանել են «Հայոց վշտի երգիչ»: 1917-ից անդամակցել է Թիֆլիսի Հայ արվեստագետների միությանը: Սովետական Հայաստանի առաջին Փոստանիշերի հեղինակն է: 1920-ական թթ. Խ-ի կեսի գործերը մեծ մասամբ նվիրված են Հայաստանի բնությանը, տոնախմբություններին, գաղթականությանը («Արարատը Երևանից», «Գաղթական կանայք», «ճաշի բաժանումը», «Բամբակահավաքը Արարատյան դաշտում», «Հայ որբերն անապատում», «Հայ գաղթականներ, «Վարագա վանքի տոնը», «Սեանա կղզու եկեղեցիները»): Տոնախմբությունները պատկերված են գունագեղևշարժումով ի, ուր հմտորեն զուգորդված են ազգային տարազների, ճարտ. հուշարձան, հնագիտական և գեղանկարչական արժեքները: Խ-ն ձգտել է դասական, մասնավորապես իտալական արվեստի սկզբունքները համադրել իմպրեսիոնիստական գեղագիտական ըմբռնումներին, հատկապես՝ լրացուցիչ գույնիևլույսի դերի հարցում: 1924-ին վիեննայում հրատարակել է «Արմենիա» ալբոմը: Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը: Այս շրջանում նրա ստեղծագործության մեջ գերիշխող է դարձել դիմանկարը («Վավան սեղանի մոտ», Քելեկյանի դիմանկարը են): 1931-ին Իրանի կառավարության հրավերով մեկնել է Սպահան՝ վերականգնելու Սեֆյան շրջանի որմնանկարները, միաժամանակ կատարել պատճենահանումներ, որոնք ցուցադրել է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում: 1934-ին հիմնադրել է Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը: 1937-իէ Խ. առաջինն է ձեռնամուխ եղել Հնդկաստանի և Ցեյլոնի VI—XII դդ. վիմափոր տաճարների՝ արվեստագիտությանն անհայտ, անմատչելի որմնանկարների պատճենահանմանը: 1942-ին հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճենները ցուցադրվել են Լուվրում և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում: Հնդկական մշակույթի այդ մեծարժեք գործերը Խ-ի շնորհիվ հայտնություն եղան և հարստացրին համաշխարհային արվեստի գանձարանը: Խ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կ. Պոլսում, Փարիզում, ինչպես և Եգիպտոսի, Իտալիայի, Նիդերլանդ-ների, Անգլիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում: Նրա ստեղծագործությունները պահվում են Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Բրյուսելի, Նյու Յորքի և այլ թանգարաններում, ՍՍՀՄ-ում՝ Վրաստանի թանգարանում և Հայաստանի պետակկլն պատկերասրահում: Երևանում 1971-ին ցուցադրվել են հնդկական և Ցեյլոնում որմնանկարների պատճենները (37), որոնք Խ-ի այրին՝ նկարչուհի Վավա Խաչատուրյանը, նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին: Խ-ի աճյունը տեղափոխվել և 1977-ի դեկտ. 28-ին թաղվել է Երևանում:

Գրկ. Շհշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958: Olan David, Indian Murols and Sarkis Katchadourian, Ы.У., 1942.

Կ. Կուրղինյան