Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՈՒՐՈՎ Տիգրան Սարգսի ծէ. 23.9(6.10).1906, Մոսկվա, սովետական անտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1940), պրոֆեսոր (1940), ՍՍՀՄ Գ. Ա ակադեմիկոս (1966): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1928-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի հասարակական ժտությունների ֆակուլտետը: Տրանսպորտի էկոնոմիկա է դասավանդել Մոսկվայի համալսարանում (1930—31), տրանսպորտային ինժեներների ինստ-ում (1931—41 և 1947—54), երկաթուղային տրանսպորտի ակադեմիայում (1947—1954), Տրանսպորտա-տնտեսագիտական ինստ-ում (1952—63) և այլ բուհերում: Եղել է Երկաթուղային տրանսպորտի համամիութենական գիտահետազոտական ինստ-ի դիրեկտոր, «Տեխնիկա ժելեզնիխ դորոգ» («Техника железных дорог») ամսագրի խմբագիր (1945—49): Կազմակերպել և ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ (այժմ՝ ՍՍՀՄ Պետպլանի) տրանսպորտային համալիր պրոբլեմների ինստ-ը (1955—59): 1957-ից ՍՍՀՄ Պետպլանի էքսպերտ հանձնաժողովի անդամ է, ՍՍՀՄ ԳԱ կապիտալ ներդրումների արդյունավետության և նոր տեխնիկայի գիտական խորհրդի նախա գահ, «Վոպրոսի էկոնոմիկի» («Вопросы экономики») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, 1966-ից՝ գլխավոր խմբագիր: 1967—71-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ՝ էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: 1970-ից՝ Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ: Հեղինակ է տրանսպորտի էկոնոմիկայի, կապիտալ ներդրումների արդյունավետության, վերարտադրության տեսության, սովետական էկոնոմիկայի զարգացման հարցերին նվիրված շուրջ 20 մենացլոության, գրքույկի և 300 հոդվածի, որոնցից շատերը հրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով (անգլ., ֆրանս., ճապոներեն, բոլլղ. են):

Երկ. Размещение транспорта в капиталистических странах и в СССР, М., 1939 Пути развития транспорта СССР, М., 1941 Железнодорожный транспорт СССР, М., 1952 Экономическая эффективность капитальных вложений в народное хозяйство СССР, М., 1958 Экономика транспорта, М., 1959 Советская экономика на современном этапе, М., 1975.

Գրկ. Тигран Сергеевич Хачатуров. Биобиблиография, М., 1969.