Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՈՒՐ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ բանաստեղծ-ողբասաց: Ապրել և ստեղծագործել է XII դ. երկրորդ կեսին և XIII դ. սկզբին: Գործել է Կիլիկիայի Սկևռա վանքում, աշակերտել Ն. Լամբրո-նացուն: Խ-ից պահպանված միակ գործը «Ռղբք ի տէր Ներսէս արհիեպիսկոպոս Տարսոնի, ասացեալ խաչատուր պաշտօնեի՝ նորին աշակերտի» (հրտ. «Բազմավեպ», 1874) խորագրով չափածո երգն է՝ գրված իր ուսուցչի՝ Լամբրոնացու մահվան (1198) անմիջական տպավորության տակ: Երգում Լամբրոնացին ներկայացված է որպես հոգևոր գործչի, գիտնական-մեկնիչի ու թարգմանչի կատարելատիպ: Ռճով, պատկերավորությամբ ու արտահայտչական ձևերով Խ-ի ողբը աղերսվում է ժող. բանահյուսության հետ:

Պ. Խաչատրյան