Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ Բ ԵՐԱԺԻՇՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՈՒՐ Բ ԵՐԱԺԻՇՏ, ճիշտը՝ Խաչատուր Բ Զեթունցի, Խաչիկ Ուլնեցի մոտ 1499, գ. Ոսն (Զեյթունի գավառ)—4.2.1584, Սիս (Կիլիկիա)Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ 1560-ից: Օծվել է փետր. 16-ին: Ենթադրվում է, որ «Երաժիշտ» պատվանունն ստացել է ձայնային լավ տվյալներ ունենալու և հոգեոր-եկեդեցական երաժշտության վարպետ լինելու կամ Կիլիկիայում երաժշտական արվեստը հովանավորելու համար: Ծերության պատճառով մոտ 1581-ին իրեն փոխանորդ և հաջորդ է նշանակել Ազարիա Ջուղայեցի (Ազարիա և Ջուղայեցի) եպիսկոպոսին: Վերջինիս հետ 1582—83-ին տեսակցել է կիլիկիայում Հոոմի պապի պատվիրակ Լեոնարդո Աբել եպիսկոպոսին և հավանաբար նրա միջոցով երկու թղթեր (պահպանվում են Վատիկ անի դիվանում, տես «ՀԱ», 1892, 8) ուղարկել Գրիգոր XIII պապին, որոնցով հռոմեական եկեղեցուն դավանական զիջումների ճանապարհով ցանկացել է ստանալ պապի օգնությունը կամ միջնորդությունը՝ Կիլիկիայում հայ ժողովրդի քաղ. կացությունը բարվոքելու համար: Սակայն պապը ոչ մի իրական քայլ չի ձեռնարկել: Խ. Բ Ե-ի մահից (թաղվել է Սսում) հետո գրագրությունները շարունակել է հաջորդը, բայց դարձյալ ապարդյուն:

Գրկ. Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Ջ. Հարությունյան