ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ Գ ԳԱՂԱՏԱՑԻ
ԽԱՉԱՏՈՒՐ Գ ԳԱՂԱՏԱՑԻ. Մինտերճի, ծն. թ. անհտ., Գաղատ (Կ. Պոլսում)—մոտ 1679, Սիս (Կիլիկիա)Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ 1657—74-ին: Պատմագիտության մեջ անվանվել է նաև Սեբաստացի՝ սխալմամբ նույնացվելով ժամանակակից, Հալեպի հայոց թեմի առաջնորդ Խաչատուր վարդապետ Սեբաստացու հետ: Խ. Գ Գ. հայտնի է եղել «Մինտերճի» մականունով: Աշակերտել է Հովհաննես արքեպիսկոպոս Եդեսացուն և Գալանոս Կղեմեսին (1626-ից): Վարդապետ է ձեռնադրվել այրիանալոլց հետո և հասել «րաբունապետի» աստիճանի: Ուսուցիչների և Կիրակոս վարդապետ Արևելցու (Երևանցի, Կ. Պոլսի պատրիարք՝ 1641—42-ին) ջանքերով 30-ական թթ. սկըզբից ներգրավվել է ազգային-ագատագրական շարժման սսական հոսանքի մեջ՝ 50-ական թթ. դառնալով սսականության պարագլուխներից: 1642—43-ին մի քանի ամիս եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարք, սակայն գահընկեց է արվել Գավիթ Վարդապետ Արևելցուց: Այնուհետև գործելով Կ. Պոլսում ու Հալեպում՝ պայքարել է Էջմիածնականության դեմ և համախոհների ջանքերով տիրացել Կիլիկիայի հայոց կաթողիկոսական աթոռին (օծվել է Սսում, հուլիսի 17-ին): Հայ ժողովրդի ազատագրության հույսը կապելով Արևմտյան Եվրոպայի, հատկապես՝ Ֆրանսիայի և վենետիկի հանրապետության հետ՝ փորձել է դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումներ անելու ճանապարհով: Այդ նպատակով 1662-ին, իր որդու միջոցով, «դավանության գիր և օգնություն հայցող նամակ է հղել Ալեքսանդր VII պապին ու Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XlV-ին: Վերջինիս գրել է նաե 1663-ին՝ Անտիոքի հունաց պատրիարք Մակարիոսի և Միջագետքի ասորի հակոբիկյանների հակաթոռ կաթողիկոս (օծել է Խ. Գ Գ.) Անդրեասի հետ մեկտեղ: Հռոմին հայտնած «հպատակությամբ» Խ. Գ Գ. ավելի է գրգռել հակառակորդներին, որոնք 1663-ին հակաթոռ կաթողիկոս են ընտրել Դավիթ Կարկառեցուն (նույնպիսի անհաջողություն կրել է նաև 1668-ին, սակայն 1669-ին վերստին գրավել է գահը): 1664-ին I". Գ Գ. սսականության մեջ է ներքաշել նաե Եղիա-զար և Ախթափցուս՝ օծելով նրան արև-մըաահայոց կաթողիկոս, որով է՛լ ավելի է սրվել պայքարը Էջմիածնականների դեմ: 1668-ին անձամբ մեկնել է Կանդիա (այժմ՝ Հերակլիոն, կրետեում)՝ վենետիկյան զորքերի հրամանատար Ֆրանչեսկո Մորո գինիի մոտ՝ մեծ հույսեր կապելով Կան-դիայի պատերազմի հետ: Սակայն 1669-ին Թուրքիայի հաղթանակը հուսախաբ է արել Խ. Գ Գ-ուն: Հավանաբար դրանից հետո հեռացել է պայքարից և 1674-ին հրաժարվել նաև կաթողիկոսական գահից:
Գրկ. Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Անասյան Հ. Ա., XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Ե., 1961:
