Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՉԱՌԵՑԻ (մոտ 1260—մոտ 1331), հայ բանաստեղծ, մշակութային գործիչ: Եղել է Կեչառույքի (Ծաղկաձորում) միաբանության վանահայր, հայ ազգային ավանդների ջատագով ու պաշտպան՝ մոնդ. արշավանքների շրջանում: Հեղինակ է քնարական բանաստեղծությունների, նշանավոր պատմա-քաղաքա-կան «Վասն ալերման տանս արևելեան» ողբի, հոգեոր մի շարք երգերի, ինչպես նաև «Վասն գալստեան մոգուցն» պարականոն զրույցի: Նրա ջանքերով է վերականգնվել Աուտ-Կալիսթենեսի «Վարք Աղեքսանդրի» հայերեն թարգմանության բնագիրը՝ իր իսկ կազմած 18 օրինակներով, ներածությամբ ու համապատասխան պատկերազարդումներով: Խ. Կ-ու բանաստեղծական ժառանգությունը մեծ չէ, բայց բազմաբովանդակ է: Ձեռագրերում պահպանված «Վասն ալերման տանս արևելեան» պոեմատիպ ոդբը ժամանակի հրատապ հարցերի արձագանքն է: Խ. Կ-ու մյուս ստեղծագործությունները նույնպես ժամանակի արձագանքն են, որոնց մեջ առավել ցայտուն են արտահայտված բանաստեղծի անձնական ապրումներն ու խոհերը: Խ. Կ-ուն հատուկ է խոսքի հակիրճությունն ու որոշակիությունը: Խ. Կ. խորհում է աշխարհի ունայնության և վերջին դատաստանի մասին, անդրադառնում հոգու և մարմնի պայքարին, կյանքում մարդու անելիքին, խրատներ տալիս: Սակայն Խ. Կ-ու խրատները ոչ միայն ժամանակի ըմբռնումներից բխող, քրիստոնեական բարոյախոսությամբ ներծծված քարոզներ են, այլն առօրեական, կենցաղային առնչություններում անհրաժեշտ մարդկային խորհուրդներ: Խ. Կ-ուն բնորոշ են գեղարվեստական պատկերավորման հետաքրքրական ու զուսպ հնարանքները, միջին հայերենի մտածված օգտագործումը, հայրենների տաղաչափության կիրառումը: Միջնադարյան շատ բանաստեղծների նման Խ. Կ-ուն նույնպես հատուկ է «հողեղեն մարդու» անկատարության ողբերգությունը: Հին և նոր մտայնությունների մի յուրօրինակ շաղախ է «Աղեքսանդրի պատմության» վրա կատարած Խ. Կ-ու աշխատանքը, որը արտահայտությունն է ժամանակի քաղ. նկրտումների, երկրի անկախության գաղափարի և «պսակավոր արքայի» գեղագիտական իդեալի: Առասպելական հատկանիշներով օժտված Ալեքսանդր Մակենդոնացին թերես ամենահարմար կերպարն էր նշված խնդիրների արծարծման համար: Սրանց արտահայտությունն են նաև «Աղեքսանդրի պատմության» հարասությունը ներկայացնող Խ. Կ-ու չափական դրվագները, որ քառյակատիպ կաֆաների ձնով տեղադրվել են արձակ պատմության մեջ: Ի տարբերություն միջնադարում տարածված գերազանցապես խոհախրատական բնույթի կաֆաների, այս ոտանավոր-շարքը պահպանում է պատմության սյուժետային գիծը: Խ. Կ-ու բանաստեղծությունները քնարական են, անմիջական, նրանց բնորոշ է ժող. պարզ մտածողությունն ու տաղաչափությունը:

Գրկ. Տաշյան Հ., Ոաումնասիրութիւնք Ստոյն Կալիսթենէայ վարուց Աղեքսանդրի, Վնն., 1892: "Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղպատ, 1928: Ավդալրեգյան Մ., Խաչատուր Կեչառեցի, Ե., 1958: Մ. Ավդալբեգյան