ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ
ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ (1590, Կեսարիա—1646, Նոր Զուղա), կրթական-լուսավորական գործիչ: Երիտասարդ տարիներն անց է կացրել Կիպրոսի Ս. Մակար վանքում, ապա մեկնել Երուսաղեմ, Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ՝ Էջմիածին: Աշակերտել է Գրիգոր Դարանադցուն, Գրիգոր Կեսարացուն, Մովսես Սյունեցուն, Մելիքսեթ Երեանցուն, ստացել աստվածաբանական, պատմական, Փիլիսոփայական գիտելիքներ, ուսումնասիրել Դավիթ Անհաղթի երկերը, ծանոթացել Արիստոտելի, Պլատոնի ուսմունքներին: Եղել է Նոր Ջուղայի առաջնորդը և Ս. Ամենափրկիչ վանքում (վանահայր 1620—1646-ին) կատարել է կրթական-լուսավորական աշխատանք: Հիմնել է դպրոց, գրադարան, հավաքել Հայաստանից և այլ տեղերից բերված ձեռագիր գրքեր: Նրա սաներից էին Հակոբ Ջուդայեցին, Ոսկան Երևանցհն, Հովհաննես Ջուդայեցին և ուրիշներ: Կրոնական, տրամաբանական, ճարտասանական գործերի հեղինակ է: 1630-ին Մովսես կաթողիկոսի կարգադրությամբ փիլիսոփաևքերական Սիմեոն Ջուղայեցու հետ մեկնել է Լվով՝ լեհահայ համայնքի առաջնորդ Նիկոլ Թորոսովիչի և համայնքի միջև ծագած վեճերը հարթելու: Վերադառնալով Նոր Ջուղա՝ 1638-ին հիմնել է Իրանի առաջին տպարանը (տես Նոր Ջուղայի տպագրություն): Խ. Կ. թաղված է Մ. Ամենափրկիչ վանքի տաճարում:
Գրկ. Տեր-Հովհանյան Հ., Պատմություն Նոր Ջուղայու, Նոր Ջուղա, 1881, էջ 18—20: Ալսյոյաճյան Ա., Պատմությունհայ Կեսարիո, հ. 2, Կահիրե, 1937, էշ 1022—1024: Հ. Դավթյան
