ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ
ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՒՂԱՅԵՑԻ հայրանունը՝ Իսահակ (ծն.ևմահ. թթ. անհտ.)XVIII դարի հայ պատմագիր: Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան) և սովորել տեղի Ս. Ամենափրկիչ վանքում: Հետագայում դարձել է հոգևորական ու ձեռնադրվել աբեղա: Հայկ. պատմագրական աղբյուրների տեղեկությունների հիման վրա գրել է «Պատմություն Պարսից» երկը՝ սկսելով Աքե-մենյան Կյուրոս II Մեծից (մ. թ. ա. 550—530) և ավարտել զենդ Քերիմ խանի տիրակալությամբ (1760—79): Վերջինիս գործունեությանն ավելի մեծ տեղ է հատկացրել, որովհետև ժամանակակից և ականատես է դեպքերին, մինչդեռ հին պատմությունը շարադրել է երբեմն բավարարվելով գահակալների ու նրանց տարեթվերի սոսկ հիշատակմամբ: Իրանի պատմության հետ շաղկապված՝ գրքում բավականին տեղ է տրված նաե հայերին, առանձնապես XVII դ. սկզբին Հայաստանից Իրան՝ շահ Աբբաս I-ի կազմակերպած հայերի բռնագաղթին, Նոր Ջուղայի հիմնադրմանը, նրա կյանքին, հոգևոր առաջնորդների կենսագրությանը, խաչատուր Կեսարացու լուսավորական գործունեությանը, դերձակ Թոմիկի (Թոմաս) աղանդավորական շարժմանը են: Խ. Ջ-ու երկը հատկապես կարևոր աղբյուր է Քերիմ խանի ժամանակաշրջանի, Նոր Ջուղայի հայ համայնքի և Թումիկի շարժման պատմության ուսումնասիրման համար: Խ. Ջ. վախճանվել է Բասրայում (այժմ՝ Իրաքում)՝ Հնդկաստան մեկնելու ճանապարհին:
Երկ. Պատմութիւն Պարսից, վաղ-պատ, 1905:
