Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ ՏԱՐՈՆԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՈՒՐ ՏԱՐՈՆԱՑԻ, Հաղարծնեցի (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ երաժիշտ-գիտնական և բանաստեղծ-երաժիշտ: Հաղարծնի վանահայր XII դ. վերջին քառորդում և XIII դ. սկզբում: Գործել է Զաքարյանների տիրապետության շրջանում՝ տնտեսական, քաղաքական ու մշակութային վերելքի պայմաններում: Խ. Տ. նոր մակարդակ է ստեղծել Հաղարծնում տարեկան երգեցողությունների միայնակ (սոլո) ու խմբական կատարման ասպարեզում, մեծապես նպաստել է խազագրության արվեստի հետագա զարգացմանը, հորինել է գանձեր ու տաղատիպ շարականներ, որոնցից երաժշտությամբ հանդերձ պահպանվել է Հայոց պատարագի մեջ անցած «խորհուրդ խորին» ծանր ու տոնական ստեղծագործությունը: Խ. Տ. այն երգել է XIII դ. սկգբներին, Ջաքարե սպասալարի հրամանով մատուցված բացօթյա պատարագի ժամանակ (Լոռիի մոտերքը), հատկապես հրավիրված հոգևորականների ներկայությամբ: Հայտնի է «Զգեստավորման շարական» անունով, կատարում է պատարագի նախերգի պաշտոնը և իր վիպական հզոր շնչով, հուզականության նոր որակով ու զարդոլորումների նկարագրով կրում է ոչ միայն անհատական ստեղծագործության, այլև դարաշրջանին հատուկ մեղեդիական բարձր ճաշակի կնիքը: Աչքի է դարնում նաև նրա երկ-եռամասանի հազվագյուտ կառուցվածքը:

Գրկ. Թահմիզյան Ն., Խաչատուր Տարոնեցին և հայոց պատարագի նախերգը, «Էջմիածին», 1975, 11: Նայն ի, Հաղարծնի վանքը և Խաչատուր Տարոնեցի երաժիշտ վարդապետը, «Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու», 1976, 2: Ն. Թահմիզյան