ՀՍՀ/ԽԱՉԱՏՈՒՐ ՔԱՐԳՈՐԾ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՉԱՏՈՒՐ, Խաչատուր քարգործ (ծն. և մահ. թթ. անհտ.), X—XI դդ. հայ ճարտարապետ: Բազիլիկ հորինվածքը ձևափոխելով գմբեթավորի՝ հիմնովին վերակառուցել է Նորադագ գյուղի (այժմ՝ Կամոյի շրջանում) հվ-արլ. եզրին կանգուն Ս. Լուսավորիչ եկեղեցին: Այն T-աձև հատակագծով գմբեթավոր փոքր դահլիճ է՝ ավազ խորանի երկու կողմերում ավանդատներով: Հուշարձանի բեմի կիսաշրջան պատի կենտրոնում ագուցված է ճարտարապետ Խ-ի անունը հիշատակող խաչքար:
Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:
