ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ
ԽԱՉԱՏՐՅԱՆ Արամ Եղիայի, Խաչատուրյան Արամ Իլյիչ 24.5(6.6). 1903, Թիֆլիս—1.5.1978, Մոսկվա, հայ սովետական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՍՍՀՄ (1945), ՀՍՍՀ (1955), ՎՍՍՀ (1963), Ադրբ. ՍՍՀ (1973) ժող. արտիստ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), արվեստագիտության դր (1965), ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1957-ից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար (1939—48-ին եղել է Կազմկոմիտեի նախագահի տեղակալ): Լատինական Ամերիկայի երկրների հետ բարեկամության և մշակութային համագործակցության սովետական ասոցիացիայի պրեզիդենտ (1958-ից), Խաղաղության պաշտպանության Սովետական կոմիտեի անդամ (1962-ից): Խ. մեր ժամանակի խոշորագույն կոմպոզիտորներից է, մեծ ազդեցություն է թողել հայ սովետական և Արևելքի ժողովուրդների երաժշտության զարգացման վրա, հայ ազգային երաժշտությանը համաշխարհային լայն ճանաչում է բերել: 1922—29-ին սովորել է Մոսկվայի Գնեսինների անվ. երաժշտական տեխնիկումի թավջութակի (դասատուներ՝ Ս. Բիչկով, Ա. Բորիսյակ) և կոմպոզիցիայի (դասատուներ՝ Մ. Ֆ. Գնեսին, Ռ. Մ. Գլիեր) դասարաններում: 1934-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը (դասատու՝ Ն. Յա. Մյասկովսկի), 1934—36-ին կատարելագործվել ասպիրանտուրայում: Դեռևս ուսանողական տարիներին մշակել է հայկ., ռուս., հունզ., թուրք, և այլ ժող. երգեր, գրել «Պար» ջութակի և դաշնամուրի համար, «Պոեմ» դաշնամուրի համար (երկուսն էլ հրտ. 1929), Դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո (1932), դաշնամուրի վիրտուոզ «Տոկկատ» (1932), «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար (1933): Հայ ազգային մշակույթի հետ կոմպոզիտորի կապերի ամրապնդմանը նպաստել է Մոսկվայում Սովետական Հայաստանի մշակույթի տանը նրա ծավալած գործունեությունը: Այստեղ նա հանդիպումներ է ունեցել Ա. Սպենդիարյանի, Մ. Սարյանի, Շ. Տալյանի և այլ անվանի հայ արվեստագետների հետ, երաժշտություն գրել Ռ. Սիմոնովի ղեկավարությամբ գործող հայկ. դրամատիկական ստուդիայի բեմադրած Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսների ներկայացումների համար (1926—28): Առաջին սիմֆոնիայի ստեղծումով (1934) նշանավորվել է կոմպոզիտորի հասունության, տաղանդի ծաղկման սկզբնավորումը: Խ-ի 1930-ական թթ. գրած ստեղծագործությունները գտել են հասարակական լայն արձագանք, միաժամանակ հավաստել հայկ. երաժշտական արվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Խ-ի ստեղծագործական ոճը, ձևավորվելով համաշխարհային երաժշտական արվեստի, հատկապես ռուս, երաժշտական դպրոցի փորձի հիման վրա, անմիջականորեն բխում է հայ երաժշտական մշակույթից: Նրա արվեստը սերտորեն առնչվում է Կոմիտասի, Ա. Սաենդիարյանի, Ռ. Մելիքյանի ստեղծագործություններին, հատկապես հայ ժող. երաժշտությանը: Առավել կարևոր են կոմպոզիտորի կապերը Սովետական Հայաստանի ժամանակակից կյանքի հետ: Սոցիալիզմի կառուցման ուղին բռնած ազատագրված ժողովրդի ստեղծագործական էներգիան պայմանավորել է խաչատրյանական երաժշտության արտահայտման վառ ազգային ձևերը, լարված, սլացիկ դինամիկան: Նոր կերպարները պայմանավորել են ժող. երաժշտական նյութի մշակման նոր մեթոդներ: Կոմպոզիտորի վերաբերմունքը դեպի ժող. արվեստը եղել է համարձակ և խոր ստեղծագործական բնույթի: Իր երկերում նա չի ձգտել անձեռնմխելիորեն պահպանել ժող. մեղեդիները, այլ դրանք ծառայեցրել է ստեղծագործական մտահղացումների, ժամանակակից հուզող խնդիրների մարմնավորմանը: Լայնորեն օգտագործելով ժող. ինտոնացիաները, ռիթմերը՝ Խ. «ազատագրում» է նրանց ներքին էներգիան: Երաժշտական լարված զարգացման ազատ հոսքի մեջ նրանք ձեռք են բերում նոր կյանք, նոր հատկություններ: Հատկապես ժող. երաժշտության տարրերի սիմֆոնխլացիայի շնորհիվ Խ-ին հաջողվեց ճշմարտացիորեն արտահայտել վերածնված հայ ժողովրդի հույզերի ինտենսիվությունն ու խորությունը, ստեղծագործական հզոր թափը: Դրանով էլ մեծ մասամբ բնորոշվում է Խ-ի ստեղծագործության նորարարական էությունը որպես նոր էջ համաշխարհային երաժշտական արվեստի պատմության մեջ: Կոմպոզիտորը հայ երաժշտությունը հարստացրել է նոր բովանդակությամբ, կերպարներով, ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել նրա ժանրային շրշանակները: Նա ազգային առա-շին բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտների հեղինակն է, հայկ. կինոերաժշտության հիմնադիրը: Խ-ի Առաջին սիմֆոնիան նվիրված է Սովետական Հայաստանի տասնհինգամյակին: Այն ընկալվում է որպես էպիկական ասք Հայաստանի, նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի, բնաշխարհի մասին: Սիմֆոնիայում հայկ. մելոսի ժող. արվեստին հատուկ իմպրովիզացիոն զարգացման եղանակների օգտագործումը օրգանապես զուգորդվել է համաշխարհային սիմֆոնիզմի վարձի կիրառմանը: Հեղափոխական ռոմանտիկայով, հերոսական պաթոսով է ներթափանցված մոնումենտալ բնույթի՝ Դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը (1936): Ջութակի և նվագախմբի կոնցերտում (1940, ՍՍՀՄ՝ պետ. մրցանակ, 1941) հետագա զարգացում է ստացել նրա այդ շրջանի ստեղծագործության համար առաջատար՝ ժողովրդի երջանկության թե ման: Ի տարբերություն նախորդ երկերի, այստեղ իշխում է բացառիկ մեղեդիակա նությունը, քնարականությունը, որ օրգանապես միահյուսված է պարային տարեր քին: Կոմպոզիտորի 30-ական թթ. ստեղծագործական որոնումների պսակը կազմեց «Գայանե» բալետը (1942, ՍՍՀՄ՝ պետ. մրցանակ, 1943), որը գրվել է «Երջանկու թյուն» բալետի հիման վրա (բեմ.՝ 1939, Երևանի օպերայի և բալետի թատրոն) և համարվում է ժամանակակից թեմատիկայով գրված սովետական բալետային լավագույն ստեղծագործությունը: Բալետումժող. մասսայական պարերի երաժշտությունը աչքի է ընկնում անսպառ երևակայությամբ, տեմպերամենտով, արտահայտիչ կերպով են բացահայտված հերոսների, հատկապես գլխավոր հերոսուհու քնարական կերպարը: Խ-ի ստեղծագործության նոր փուլը սկսվել է 1940-ական թվականներից: Նրա մտահղացումները դարձել են ավելի մասշտաբային, ստեղծագործությունները ձեռք են բերել դրամատիկական, երբեմն նաև ողբերգական սրություն: Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները արտացոլվել են մոնումենտալ Երկրորդ սիմֆոնիայում (1943, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946), որը հուզիչ երաժշտական պոեմ է տառապանքն ումահը հաղթահարող ժողովրդի հերոսական պայքարի, հոգևոր վեհության մասին: Դ. Շոստակովիչի Յոթերորդ, Ս. Պրոկոֆևի Հինգերորդ սիմֆոնիաների հետ Խ-ի այս գործը պատերազմական տարիների սովետական երաժշտության առավել նշանակալից նվաճումներից է: Քնարական բնույթի Թավջութակի և նվագախմբի կոնցերտում (1946) առանձնանում են փիլիսոփայական մտորումների պահերը: Հատկապես հարմոնիայի և տեմբրային դրամատուրգիայի ասպարեզում վառ նորարարությամբ աչքի է ընկնում Երրորդ սիմֆոնիան (1947): Բարձր գնահատանքի է արժանացել «Պեպո» (1936), «Զանգեգուր» (1938), «Վլադիմիր Իսիչ Լենին» (1948), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950) կինոնկարների և «վալենսիայի այրին» (1940), «Դիմակահանդես» (աշխարհահռչակ «Վալս»ով, 1941) դրամատիկական ներկայացումների համար Խ-ի երաժշտությունը: Հայկական ՍՍՀ Պետական հիմնի երաժշտության (1944) հեղինակն է: Կոմպոզիտորի այդ տարիների ստեղծագործության բարձունքն է «Սաարտակ» բալետը (1954, լենինյան մրցանակ, 1959): Անդրադառնալով Հին Հռոմի ստրուկների ապստամբությանը՝ Խ. ստեղծել է արդիականությանը համահնչուն ստեղծագործություն, բացահայտելով հանուն իր ազատության և մարդկային արժանապատվության ժողովրդի պայքարի գաղափարը: «Սպարտակ»ը բնույթով մոնումենտալ, հերոսական-էպիկական ստեղծագործություն է՝ հագեցված վառ դրամատիկական հակադրություններով: Խ-ի Ջութակի (1961), Թավջութակի (1963, ՀՍՍՀ պետ. մրցանակ, 1965) և Դաշնամուրի (1968) կոնցերտ-ռապսոդիաներում (ՍՍՀՄ՝ պետ. մրցանակ, 1971) ժող. ակունքների հետ կապը դրսևորվել է նյութի ազատ իմպրովիզացիոն զարգացման մեջ՝ հարստացված նուրբ վարիանտա-վարիացիային սիմֆոնիկ տեխնիկայով: Առանձնանում են մենանվագ գործիքների համար գրված Խ-ի կադենցիաները, որոնք ժող. կատարողների ոգեշունչ իմպրովիզացիա են հիշեցնում: Խ-ի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կամերային երաժշտությունը՝ դաշնամուրի (1961), մենանվագ թավջութակի (1974), մենանվագ ջութակի (1975), մենանվագ ալտի (1976) համար գրված սոնատներ, «Յոթ ֆուգա և ռեչի տատիվ» պոլիֆոնիկ շարք (1928—70): 1950-ից Խ. ծավալել է դիրիժորական լայն գործունեություն: Հեղինակային համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ տարբեր քաղաքներում և ավելի քան 30 արտասահմանյան երկրներում (Եվրոպայի բոլոր սոցիալիստական երկրներում, ինչպես և ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, ԳՖՀ-ում, Իտալիայում, ճապոնիայում, Լատինական Ամերիկայում են): 1950-ից դասավանդում էր Մոսկվայի կոնսերվա տորիայում և Գնեսինների անվ. Նրա ժշտական-մանկավարժական ինստ-ում(պրոֆեսոր՝1952-ից): Աշակերտներից են կոմպոզիտորներ Ա. էշպայը, է. Հովհաննիսյանը, Ա. Վիերուն (Ռումինիա), Ս. Թարիվերդիևը (Թարվերդյան), է. Խաղագորտյանը, P. Տրոցյոլկը, Կ. Վոլկովը: Պարգևատրվել է Լենինի շքանշաններով (1936, 1963, 1973), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1946, 1966), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1971), ինչպես և արտասահմանյան եր-կըրների բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, այդ թվում՝ Ֆ. Լիստի, Բ. Սմետանայի, Բ. Բարտոկի հուշամեդալներով, Խաղաղության համաշխարհային խորհրդի՝ Ժ. Կյուրիի մեդալով, ԲԺՀ-ի Կիրիլի և Սեֆոդիի 1 աստիճանի, ֆրանսիական «Արվեստի և գրականության» III աստիճանի շքանշաններով: Ընտրվել է Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (1960), ԳԴՀ-ի ԳԱ թղթակից անդամ (1961), Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1960), ՀՍՍՀ Գերագույն սովետի 1 և ՍՍՀՄ Գերագույն սովետի V գումարումների դեպուտատ: Խ-ի անունով է կոչվում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը (Երևան): Թաղվել է 6.5.1978-ին, Երևանի Պանթեոնում: Գ p կ. Асафьев Б., Арам Хачатурян, в его кн.: Очерки об Армении, М., 1958 ШнеерсонГ., Арам Хачатурян, М., 1958 Шостакович Д., Яркий талант, «Советская музыка», 1959, 6 Тигранов Г., Балеты А. Хачатуряна, 2 изд., М., 1974 Խ.арагюлян Э., Симфоническое творчество А.Хачатуряна, Е., 1961 Ху-б о в Г., Арам Хачатурян, 2 изд., М., 1967 Чеботарян Г., Полифония в творчестве А. Хачатуряна, Е., 1969 Арам Хачатурян (Сб. сост. Г. Геодакян), Е., 1972 Тигранова И., Лирика в творчестве А. Хачатуряна, Е., 1973 Хараджаняи Р., Фортепиянное творчество А. Хачатуряна, Е., 1973 Арам Ильич Хачатурян (Сб. сост. С.Рыбаковой), М., 1975. Գ. Գյոդակյան
