Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ԽՈՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՐՅԱՆ Խորեն Արմենակի (16.3. 1923, Երևան—13.3.1977, Երևան), գյուղատնտեսության մեքենայացման բնագավառի գիտնական, ՀամԳԳԱ թղթ-ան-դամ (1967), Սովետական Միության հերոս (24.3.1945): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 409-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Լեհաստանի, Գերմանիայի ազատագրմանը: Եղել է հրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար: Հերոսի կոչման է արժանացել Սևաստոպոլի ազատագրրման համար 1944-ի մայիսին մղված մարտերում կատարած սխրագործության համար: 1962—72-ին եղել է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության մեքենայացման ու էլեկտրիֆիկացման ԳՀԻ-ի դիրեկտոր, 1972-ից՝ Հայկական գյուղատնտեսական ինստ-ի գյուղատնտ. մեքենաների ամբիոնի վարիչ: Գիտական աշխատությունները նվիրված են լեռնային պայմաններում գյուղատնտ. մեքենաների օգտագործման հարցերին:

Երկ. Работа почвообрабатывающих орудий в условиях горного рельефа, Е., 1963 Работа сельскохозяйственных агрегатов на сильно пересеченной местности, Е., 1965 Вопросы механизации уборки и транспортировки плодов, Е., 1967 Сельскохозяйственные террасы (механизация строительства и использование), М., 1973 Стабильность работы почвообрабатывающих агрегатов, М., 1974.