Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՐՅԱՆ Կարեն Սուրենի (ծն. 19.9. 1920, Մոսկվա), սովետական կոմպոզիտոր: ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ(1971): Ա. Ե. Խաչատրյանի եղբորորդին: 1950-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1952-ին՝ ասպիրանտուրան: Գրել է բալետ («Չիպոլինո», 1972, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1976), օպերետ («Պարզ աղջիկը», բեմ.՝ 1959), օրատորիա («Պատմության մի ակնթարթ», 1971) ևն: Զանգիբարի (1964) և Սոմալիի (1972) պետ. հիմների հեղինակն է: