Jump to content

ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՅԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայկ Հարությունի, ծն. 15.12.1926, գ. Դահրավ (ԼՂԻՄ Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանում) հայ սովետական գրող: ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950): Եղել է Ղափանի ժողկրթբաժվար (1952—1954), Արմենպրեսի գլխավոր խմբագիր (1964—65), «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ (1965—71): 1971-ից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխ. խմբագրությունում 1976-ից՝ պատասխանատու քարտուղար-գլխավոր խմբագրի տեղակալ: Առաջին գիրքը («Տիգրան Մեծ») լույս է տեսել 1967-ին: Երևանի հիմնադրման 2750-ամյակին է նվիրված «էրեբունի» վեպը (1968): Այնուհետև տպագրվել են «Տիգրան Մեծ» (Ա և Բ մասերը մեկ գրքով, 1972), «Սրտավազդ» (1975) վեպերը, «Վանատուր» (1978) պատումաշարը: Գրել է նաև Հայաստանի սովետական գրողների միության «Գրական տեղեկատու» (1975) և «Հայկական օրացույցներիևտարեցույցների մատենագիտություն. 1513—1973» (1976) գրքերը: