ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԱՐԼԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՉԱՏՐՅԱՆ Մարլեն Նարիբեի, ծն. 2.9. 1926, գ. Ղուրդղուլադ (այժմ՝ Բոլորաբերդ, ՀՍՍՀ Եդեգնաձորի շրջանում) հայ սովետական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտ. դոկտոր (1970), պրոֆեսոր (1972): ՍՄԿԿ անդամ 1961-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1952՝): 1953-ից աշխատում է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինսա-ում: Աշխատանքները վերաբերում են բարձր էներգիայի փորձարարական ֆիզիկայի բնագավառին: Առաջինն է չափել պրոտոնների, նեյտրոնների, միջուկների հետ նեյտրոնների (1— 10 ԳԷվ էներգիայի) փոխազդեցության կտրվածքները:
