ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄԻԽԱՅԻԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՉԱՏՐՅԱՆ Միխայիլ Արտավազդի, ծն. 27.11.1925, գ. Արփա (այժմ՝ Արենի, ՀՍՍՀ Եդեգնաձորի շրջանում) հայ սովետական ինժեներ-մեխանիկ ՍՄԿԿ անդամ 1948-ից: 1952-ին ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ-ը: 1956-ից աշխատում է Երևանի մաթ. մեքենաների ԳՀԻ-ում, որպես առաջատար ինժեներ-կոնստրուկտոր: 1964-ից «Նաիրի» էլեկտրոնային հաշվոդական մեքենաների գլխավոր կոնստրուկտորի տեղակալն է: «Նաիրի» էլեկտրոնային հաշվոդական մեքենաների ընտանիքի նախագծման և սերիական արտադրության կազմակերպման աշխատանքներին մասնակցելու համար 1971-ին արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի:
