ՀՍՀ/ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈՒԴՈԼՖ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՉԱՏՐՅԱՆ Ռուդոլֆ Լորիսի (ծն. 4.3. 1937, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1977): Աշխատում է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում: 1971-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: 1959-ին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»ի համար արժանացել է բրոնզե մեդալի, 1970-ին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում «կոմիտաս»ի համար՝ ՀՍՍՀ կու(տուրայի մինիստրության առածին մրցանակի: Աշխատանքներից են՝ «Երիտասարդություն» (1965), «Մայրություն» (1965), «Նատյուրմորտով Մարիամիկը» (1972):
