ՀՍՀ/ԽԱՉ ԷՐԶՐՈՒՄԻ ՎԻԼԱՅԵԹ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՅ, Խազգյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կային եկեղեցի (Ս. Պողոս-Պետրոս) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում:
