Jump to content

ՀՍՀ/ԽԱՐԱՊՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽԱՐԱՊՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ Ինդոսի հովտում, մ. թ. ա. մոտ III հազարամյակ—մ. թ. ա. XVII—XVI դդ. բարձր զարգացած քաղաքակրթություն Հյուսիս-Արևմտյան Հնդստանում: Այժմյան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Խ. ք. տարածված է եղել ոչ միայն Ինդոսի հովտում, այլև ընդգրկել է արմ.—արլ.՝ Սուտկագան-Դորից (Պակիստան) մինչև Ալամգիրպուր (Հնդկաստանի Ուտտաո-Պրադեշ նահանգ), հս.—հվ.՝ Ռուպարից (Փենջաբ) մինչև Գուջարատ (Հնդկաստան) ընկած երկրամասերը: Խ. ք. գրավել է առավել մեծ տարածք, քան Նեղոսի հովտի և Միշագետքի քաղաքակրթությունները միասին: Խ, ք-յան հնավայրերից առավել արժեքավոր են խարապաան, Մոհենչո-Դարոն, Չանհու-Դարոն՝ Պակիստանում, Լոտհալը, Կալիբանգանը և Ռուպարը՝ Հնդկաստանում: Խ. ք. ստեղծող ժողովուրդը, որն զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ և արհեստագործությամբ, կերտել է արվեստի հոյակապ նմուշներ, ունեցել սեփական գիր, բնակվել է լավ հատակագծված քաղաքներում ու գյուղերում: Խ. ք-յան քաղաքներին առավել բնորոշ են ուղիղ, միմյանց հատող, հս.—հվ. և արլ.—արմ, ձգվող Փողոցները: Տները կառուցվել են թրծած աղյուսներով, գյուղերում և փոքր բնակավայրերում օգտագործվել է նաև հում աղյուս: Խ. ք-յան խոշոր կենտրոններն ունեցել են միջնաբերդ, որը երբեմն (օրինակ՝ Խարապպայում) շրջափակվել է ներսից հում, դրսից՝ թրծած աղյուսե, հանգուցային կետերում՝ աշտարակներ ունեցող հաստ պատով: Պարզված է, որ Խ. ք-յան բնակիչները պատրաստել են բամբակե գործվածքներ, պղնձե և բրոնզե գործիքներ, տնտ. և կենցաղային այլ առարկաներ, զենքեր, նախշազարդ բազմապիսի խեցեղեն: Զարգացման բարձր մակարդակի վրա են եղել քանդակագործությունը և կնիքի փորագրությունը: Կենցաղային առարկաների վրա հայտնաբերված արձանագրությունները, որոնք գրված են աջից ձախ, դեռևս վերծանված չեն: Կրոնական պաշտամունքները եղել են բազմազան, հրո զոհասեղանի առջև կատարվող ծիսակատարությունից բացի, ոավանաբար, պաշտվել է նաև Շիվա աստծո նախատիպը, երկրպագվել են ծառերը, կենդանիները: Նկատի առնելով, որ Խ. ք-յան հասարակությունը բազում ընդհանրություններ է ունեցել Շումերի հասարակության հետ, ենթադրվում է, որ Խ. ք. եղել է վաղ դասակարգային հասարակություն՝ ստրկատիրական կացութաձևով: Խ. ք-յան քաղ. կարգը, ըստ երևույթին, հին արլ. տիպի բռնապետություն էր:

Գրկ. Маккей Э., Древнейшая культура долины Инда, пер. с англ., М., 1951 Чайлд Г., Древнейший Восток в свете новых раскопок, пер. с англ., М., 1956.