ՀՍՀ/ԽԱՐԱՎԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽԱՐԱՎԱՆՔ. Ղաչավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի օկրուգում, Կաղզվանից 8 կէէ հարավ, Երասխ գետի աջ ափին: XIX դ. վերջին ուներ 177 (23 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար սրբատաշ քարից կառուցված եկեղեցի, շրջակայքում՝ հին գերեզման՝ 1056-ի տապանաքարերով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ-թուրքական պատերազմի ժամանակ:
