ՀՍՀ/ԽՈՅԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԽՈՅԵՐ (Ovis), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող կենդանիների սեռ: Մարմնի երկարությունը՝ մինչև 140 սմ, քաշը՝ 40—200 կգ: ՍՍՀՄ-ում հայտնի է 2 տեսակ, արխար (Օ. amnion) և ձյան Խ. (Օ. canadensis): Արուներն ունեն խոշոր, ծանր պտուտակաձև եղջյուրներ, որոնց ծանրության շնորհիվ Խ. գլուխը պահում են բարձր և քիչ ետ ընկած, հպարտ տեսքով: Որոշ տեսակներ ունեն այտամորուք: Ապրում են բաց տարածություններում, հիմնականում բարձր (մինչև 5,5 հզ. մ բարձրության) լեռնային շրջաններում: Սնվում են իւոտաբույսերով: Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում, ունենում են 1— 2 ձագ: Կյանքի տևողությունը 12—13 տարի է: Օգտագործվում է միսր և մորթին: Շատ վայրերում Խ-ի քանակը խիստ կրճատվել է, և այժմ որսը մասամբ արգելված է: Ընտանի ոչխարի նախահայրերն են:
