Jump to content

ՀՍՀ/ԽՈՅԻ ԲԱՐԲԱՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՈՅԻ ԲԱՐԲԱՌ, Սալմաստ—Խոյի բարբառ, Ուրմիայի բարբառ, հայերենի բարբառ: Ըստ հայերենի բարբառների ձևաբանական դասակարգման պատկանում է «լիս» կամ «էլ» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արլ. խմբակցության հվ-արլ. բարբառախմբին խոսվել է խոյի, Սայմաստի, Մակուի, Իգդիրի և Նախիջևանի գավառներում այժմ խոսվում է Արտաշատի, Սրահատի, Ազիզբեկովի, Եղեգնաձորի, մասամբ՝ Էջմիածնի, Սիսիանի, Կոտայքի, Ապարանի շրջաններում: Խ. բ. Հնչյունական համակարգով նման է Վանի բարբառին, իսկ քերականությամբ՝ Մարաղայի բարբառին: Հնչյունական համակարգում առկա են ա, օ, ու, է, ի, ը, ա, օ, ու. ձայնավորները (բան պան, բով պօվ, ուլ ուլ) և երկբարբառակերպ ուօ հնչույթը (խոտ խուօ տ, ձոր ծուօ ր ): Որոշ խոսվածքներում կա նաև կոշտի (կընդկ): Գրաբարյան երկբարբառները վերածվել են պարզ ձայնավորների (հայր խէր, սեաւ սէվ, արիւն արուն): Խ. բ-ի բաղաձայնական համակարգը ենթարկվում է առաջին տեղաշարժին՝ գրաբարյան ձայնեղ պայթականները, սովորաբար, վերածվում են խուլերի (բերել պէրէլ, գայլ-կէ’լ, դաշտ-տա շտ, ձայն ծէն, ջուր ճուր), իսկ պարզ խուլերը և շնչեղ խուլերը, մնում են անփոփոխ: Բարդ կիսաշփական ձ, ծ, ց, ջ, ճ, չ բաղաձայնից առաջ կորցնում են իրենց պայթական բաղադրիչները՝ վերածվելով պարզ շփականների (իջանել էշնէլ, միջնակ մշնէկ, կծկել կ ըսկէլ, աչք աշկ ևն): Կան քմային գյ, կյ, քյ հնչյունները (ընկեր ինգյէր, սկեսուր կյըսուր, քեռի քյէռի) և պայթական ղ հնչույթը՝ առավելապես փոխառյալ բառերում (ղարիբ ղ արիբ, ղափաղ ղ ափաղ): Գրաբարյան հ, որպես կանոն, վերածվում է խ-ի (հաց խաց, հանել խանէլ, հայր խէր): Խ. բ. ունի 4 հոլովաձև, բացակայում է ներգոյականը: Սեռականը հոդ չի ստանում, բացառականը կազմվում է է(ն), իսկ առանձին դեպքերում նաև՝ մէ(ն) վերջավորությամբ: Հատկանշական է հոդերի կիրառությունը դիմավոր բայերի հետ (թըփէլիս, «ծեծում է ինձ», օրօխկէլիտ, «ուղարկում է քեզ»): Խ. բ-ի սահմանական եղանակի ներկա ժամանակը կազմվում է ս վերջավորվող դերբայով, իսկ առանձին խոսվածքներ՝ լ վերջավորվող դերբայով (կյիրէս էմ, կյիրէս էս, կյիրէլի կամ կյիրել էմ, կյիրէլ էս, կյիրէլի), վաղակատար դերբայը կազմվում է իր, հարակատարը՝ ած և ուկ մասնիկներով: Ե խոնարհման պարզ բայերի կատարյալի հիմքը արմատական է (կյիրիմ, կյիրիր, կյիրէց): Հարկադրական եղանակը կազմվում է տի կամ տիկյը կյըտը մասնիկներով: Անցյալ ժամանակաձևերը կազմվում են ներկա ժամանակաձևերից՝ էր բառ-մասնիկի հավելմամբ (կյիրէս էմ-կյիրէս էմ էր, կյիրիր էմ-կյիրիր էմ էր, կյիրէմկ իրէմ էր, տի կյիրէմ-տի կյիրէմ էր ևն):

Մ. Ասատրյան