Jump to content

ՀՍՀ/ԽՈՆԱՎԱՉԱՓ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՈՆԱՎԱՉԱՓ, հեղուկների, գազերիևպինդ մարմինների (այդ թվում՝ սորուն) Խոնավությունը չափելու սարք: Օդի խոնավությունը սովորաբար չափում են հիգրոմետրերով և պսիխրոմետրերով: Հեղուկների (որոնց հիմնական բաղադրիչը ջուրը չէ, օրինակ, նավթի, ալկոհոլի) խոնավությունը չափելու համար կիրառվում են ծավալային և կոնդուկտո-մետրական Խ-եր, որոնց աշխատանքը համապատասխանաբար հիմնված է հեղուկի դիէլեկտրիկ հաստատունի կամ դիէլեկտրիկ կորուստների և հեղուկի էլեկտրահաղորդականության որոշման վրա: Պինդ մարմինների խոնավությունը չափելու համար կիրառվում են ծավալային, կոնդուկտոմետրական և ռադիոիզոտո-սյային, ինչպես նաև այնպիսի Խ-եր, որոնց աշխատանքը հիմնված է ջրի կազմի մեջ մտնող ջրածնի միջուկի կողմից ռադիոալիքների ռեզոնանսային կլանման երևույթի վրա: