Jump to content

ՀՍՀ/ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ, քրեական դատավարությունում քննչական գործողություն, որի ժամանակ հարկադիր զննվում են բնակարաններ, տեղամասեր, մարդկանց մարմինն ու հագուստը՝ հանցագործության գործիքներ, առարկաներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված արժեքներ, գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ ու փաստաթղթեր, ինչպես նաև հետախուզվող անձանց և բռնագրավման կամ քաղաքացիական հայցի կարգով գանձման ենթակա գույք հայտնաբերելու նպատակով: Խ. կատարվում է քննիչի կամ հետաքննություն կատարող անձի պատճառաբանված որոշմամբ՝ դատախազի սանկցիայից հետո: Խ-յանը պարտադիր ներկա են լինում ընթերականեր, հայտնաբերված բոլոր առարկաներն ու փաստաթղթերը ներկայացվում են ներկաներին, նրանց մանրամասների և Խ-յան տեղի մասին կազմվում է արձանագրություն, որի պատճենը հանձնվում է խուզարկվողին: