ՀՍՀ/ԽՈՒՆԿ
ԽՈՒՆԿ, 1.խեժ, որ ստացվում է արևադարձային որոշ ծառերից: 2. Տարբեր խե-ժերի (լատան, կնդրուկ, ստաշխն, հալվե, խունկ) հավաքական անվանումը: Այդ խեժերը պնդանալիս փոխարկվում են դեղնավուն կտորների, այրվելիս արձակում են բուրավետ հոտ: Պարունակում են բուսախեժեր, եթերային յուղեր ևն: Մասնակիորեն լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում, տաքացնելիս (առանց հեղուկ վիճակի անցնելու) գոլորշիանում է: Խ. օգտագործվել է ժող. բժշկության մեջ (ունի հականեխիչ և բուժիչ հատկություններ), կրոնական ծեսերի ժամանակ: Զոհաբերությունների գարշահոտությունը վերացնելու համար խնկարկել են նաև տաճարներում: Մարդիկ հավատացել են, թե խնկահոտը հաճելի է աստվածներին: Խ-ի ծխումը քրիստոնեական եկեղեցին նվիրագործել է, որովհետև, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի թաղման հաջորդ օրը՝ այգուցին, գերեզմանին է", ենվառել նրա անապական մարմինն օծելու համար (այստեղից՝ մահացածի շիրիմին Խ. ծխելու սովորույթը): Փոխաբերական իմաստով խորհրդանշում է անաղարտություն և մաքրություն: Խ, Պալւան
