Jump to content

ՀՍՀ/ԾԱԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱԹ, Ծաթեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում: XX դ. սկզբներին ուներ 52 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հողագործությամբ, բանջարաբուծությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: