Jump to content

ՀՍՀ/ԾԱԾԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱԾԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գրության եղանակ: Խնդիրն է գրածը հասկանալի դարձնել միայն այն մարդկանց, որոնք գիտեն վերծանման բանալին: Ծ. օգտագործվել է ռազմական, դիվանագիտական, անլեգալ քաղաքական, կրոնաաղանդավորական, առևտրաֆինանսական և այլ նպատակներով: Ծ-յան բազմաթիվ եղանակներ հայտնի են հնագույն ժամանակներից (հիշատակել, են Հերոդոտոսը և Պլուտարքոսը): Հայերը որոշ տեսակներ գործածել են XII դարից: Տայտնի են Ծ-յան հետևյալ միջոցները. 1. այբուբենի փոխարինում մի այլ, սակավ գործածական այբուբենով, 2. բառերի հակառակ գրություն (գրիչ-չիրզ), 3. տառերի միտումնավոր ձևափոխություն՝ մասնիկների ավելացումով կամ պակասեցումով, 4. պայմանական նշաններ կամ թվեր, 5. այբուբենի տառերի հնչյունական կամ թվական արժեքների տեղափոխություններ՝ ըստ վաղօրոք նշված կոդերի, 6. ինքնահնար այբուբեն, 7. ակրոստիքոսներ (հայ գրականության մեջ գործածել են Ներսես Շնորհալին, Գրիգորիս Աղթամարցին, Ե. Ձարենցը): Կան Ծ-յան ավելի բարդ ու խրթին ձևեր, որ կիրառում են պրոֆեսիոնալ հեղափոխականները, հետախույզները, լրտեսները, դիվերսանտները: Այսպիսի Ծ-ների բանալին հայտնի է միայն պայմանավորված երկու կողմերին (տես նաև Գաղտնագիր):

Կ. Դուրգարյան