ՀՍՀ/ԾԱԾԿԱԼԵԶՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱԾԿԱԼԵԶՈՒ (ֆրանս. argot), սոցիալական, արհեստակցական, մասնագիտական կամ այլ կապերով միավորված մարդկանց համեմատաբար փոքր խմբերի լեզուն, որն ստեղծվում է հասարակական լեզվի հիմքի վրա: Ծ., չունենալով քերականական կանոններ ու շարահյուսություն, բառերն ու առանձին արտահայտություններ գործածում է այլ նշանակությամբ՝ միտքը անհասկանալի դարձնելու նպատակով: Ծ. ունեն պրոֆեսիոնալ գողերը, չարչիները, թափառաշրջիկ արհեստավոր-ներր և այլք: Ծ-ի մի այլ տեսակ է բառերի շրջումը կամ նոր հնչյունների հավելումըվանկերի մեջ: XIX դ. այսպիսի Ծ. («թարս լեզու») ունեին հայ աշուղները: Տես նաև Ժարգոն, Սլենգ:
Կ. Դուրգարյան
