ՀՍՀ/ԾԱԾԿԱՊԱՐԱՆՈՑ ԿՐԻԱՆԵՐ
ԾԱԾԿԱՊԱՐԱՆՈՑ ԿՐԻԱՆԵՐ (Cryptodira), կրիաների ենթադասի սողունների կարգ: Զրահը կազմված է եղջերային վահանիկներով ծածկված ոսկրային թիթեղիկներից: Ուղղահայաց հարթության մեջ կարողանում են գլուխն ու պարանոցը շարժել Տ տառի ձևով և ներս քաշել (այստեղից Ծ. կ. անվանումը): Բազմանում են ձվադրությամբ (2—20 ձոլ): Հայտնի են 140 տեսակ, 30 սեռ՝ համախմբված 6 ընտանիքում: Բաժանվում են 2 խմբի, ցամաքային և քաղցրահամ ջրերի կրիաներ: Ցամաքային տեսակների զրահը լավ ուռուցիկ է, ոտքերը սյունաձև են, մատները սերտաճել են միմյանց հետ, ազատ են կարճ եղունգները: ՀՍՍՀ լեռնատափաստանային չոր շրջաններում այս խմբի ներկայացուցիչներից ապրում է մի-ջերկրածովային կրիան: Սնվում են բուսական կերով: Քաղցրահամ ջրեր ի կրիաների զրահը շատ ուռուցիկ չէ, ունի շրջահոսուն ձև: Վերջավորությունները լավ են զարգացած, մատների արանքում ունեն լողաթաղանթ: Առանձին տեսակներ վառ գունավորված են: Ապրում են քաղցրահամ ջրամբարներում, գետերում, լճերում ու ճահիճներում: Սնվում են հիմնականում կենդանական կերով: ՀՍՍՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ կասպիական և ճահճային Ծ. կ.:
Ֆ. Դանիելյան
