Jump to content

ՀՍՀ/ԾԱԾԿԱՍԵՐՄԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱԾԿԱՍԵՐՄԵՐ (Angiospermae), ծաղկավորներ, սերմնավոր բույսերի բաժին: Ունեն իսկական ծաղիկ, որի մեգա-սպորոֆիլր վեր է ածվել պտղաթերթիկների: Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները: Ծ-ին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը: Հայտնի է մոտ 250 հզ. տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձափն շրջաններում: Տես նաև Ծաղկավոր բույսեր: