Jump to content

ՀՍՀ/ԾԱԿԱՏԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱԿԱՏԻՉ, ինֆորմացիայի մշակման համակարգերում, ինֆորմացիայի գրառման նպատակովթղթի, կինոժապավենի վրա անցքեր ծակռտելու սարք: Առավել տարածված ենծակոտաժաէկավենների և ծակոտաքարտերի վրա թվանշանային, այբբենական և այբբենաթվանշանային ինֆորմացիա գրառող Ծ-ներր: Ծ-ները տարբերում են ըստ նշանակության, արտադրողականության, հաղորդակի և ծակատիչ մեխանիզմի կառուցվածքի, կառավարման եղանակի: Տարբեր Ծ-ների ծակոտման արագությունը մի քանի տասնյակից (քարտային Ծներ) մինչև մի քանի հարյուր (ժապավենային Ծ-ներ) ծակոտում/վրկ է: Ծ. կազմված է ծակատիչ մեխանիզմից, ձեռքով (ստեղնային) կամ ավտոմատ կառավարման հաղորդակից (մեխանիկական, էլեկտրամագնիսական, սլն և մատիկ կամ հիդրավլիկական), ստեղնաշարից կամ մուտքի փոխակերպիչից և գրանցիչը տեղաշարժող մեխանիզմից: