ՀՍՀ/ԾԱԿՈՏԱԺԱՊԱՎԵՆ
ԾԱԿՈՏԱԺԱՊԱՎԵՆ, թղթից, ցելյուլոիդից կամ պոլիէթիլենտերեֆտալատից (լավսան) պատրաստված ժապավեն, որի վրա ինֆորմացիան գրառվում է անցքեր ծակռտելու միջոցով: Առավել տարածված են ամուր թղթից պատրաստված 17,5, 20,5, 22,5, 25,4 մմ լայնություն և 0,1 ճճ հաստություն ունեցող Ծ-ները: Ծ-ի լայնությունր և հաստությունը, անցքերի ձեն ու դասավորությունը, սովորաբար, որոշվում են Ծ-ի նյութի տեսակով և ծակատիչի կաոուցվածքով: Ծ-ներն ունեն ինֆորմացիայի գրառման 5-8 երիզ և մեկ (սովորաբար, մեջտեղում) տեղաշարժման շերտ՝ անընդհատ և առավել մանր անցքերով: Ծ-ի վրա ինֆորմացիան գրառվում է մեխանիկական կամ էլեկտրամեխանիկական ծակատիչով՝ վրկ-ում մինչև 300 տող արագությամբ: Ինֆորմացիայի վերարտադրումը կատարվում է էլեկտրամեխանիկական տրանսմիտերի կամ ֆոտոէլեմենտների միջոցով՝ վրկում մինչև 3000 տող արագությամբ: Ծ-ները ծակոտաքարաերին զիջում են ամրությամբ, սակայն Ծ-ով աշխատող սարքերը սովորաբար ավելի պարզ են և արագագործ: Ծ-ներն օգտագործվում են ԷՀՄ-ներում (ինֆորմացիայի մուտքի և ելքի համար), արագագործ հեռագրական ապարատներում, ավտոմատ գրամեքենաներում:
