Jump to content

ՀՍՀ/ԾԱԿՈՏԱՔԱՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱԿՈՏԱՔԱՐՏ, ինֆորմացիայի կրիչ: Պատրաստվում է թղթից, ստվարաթղթից, պլաստմասսայից: Ծ-ի վրա ինֆորմացիան գրառվում է անցքեր ծակռտելով: Ծ-երը հիմնականում կիրառվում են ԷՀՄ-ներում (ինֆորմացիայի մուտքի և ելքի համար), ծակատիչ հաշվողական լրակազմերում (որպես գրառման հիմնական կրիչ): Ծ-երը տարբերակվում են ձևով, չափերով, պահվող ինֆորմացիայի ծավալով, անցքերի ձևով և դասավորությամբ: ՍՍՀՄ-ում հիմնականում օգտագործվում են 80-սյունականոց Ծ-երը, որոնք պատրաստվում են 0,18 մմ հաստություն ունեցող ամուր ստվարաթղթից և ունեն 187,4 և 82,5 մմ կողմերով ուղղանկյան տեսք: Ընտրման և դասավորման հարմարության համար Ծ-ի վերին ձախ անկյունը կտրված է (նկ.): Ծ. երկայնությամբ բաժանվում է 12 տողի (10 հիմնական, և լրացուցիչ): Մեկ Ծ-ի վրա կարելի է գրառել մինչև 80 նիշ (մոտավորապես 10—15 բառ): Ծ-երի մեքենայական մշակման արագությունը 2000 քարտ ր է: Ինֆորմացիայի վերարտադրումը կատարվում է էլեկտրամեխանիկական հաշվիչներով կամ ֆոտոէլեմենտներով: