Jump to content

ՀՍՀ/ԾԱՂԿԱԲԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՂԿԱԲԵՐ (մինչև 1967-ը՝ Ծադկաշեն), գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մսուր-մանկապարտեգ, բուժկայան: