ՀՍՀ/ԾԱՂԿԱԿԵՐՆԵՐ
ԾԱՂԿԱԿԵՐՆԵՐ, վնասատու միջատներ, որոնք սնվում են գյուղատնտեսական բույսերի ծաղկակոկոններով, ծաղիկներով կամ դրանց առանձին մասերով: Հայտնի Ծ-ից առավել վնասակար են խնձորենու, տանձենու և մորենու Ծ.: Խնձորենու Ծ. երկարակնճիթների ընտանիքի բզեզներ են: Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Մուգ մոխրագույն են, ունեն 3,5—4,5 սմ երկարություն: Ձմեռում են թափված տերևների տակ, հողում, ծառի բնի ճեղքերում: Գարնանը՝ բողբոջների բացման շրջանում, բնի վրայով բարձրանում են դեպի սաղարթըևսնվում բողբոջներով: Յուրաքանչյուր կոկոնի մեջ դնում են մեկական ձու: Մի քանի օր անց դուրս է գալիս թրթուրը, որը սնվում է ծաղկի առէջքներով, վարսանդով և իր մածուցիկ արտաթորանքով պսակաթերթիկները կպցնում միմյանց, որի հետևանքով ծաղկակոկոնները չեն բացվում, գորշանում և չորանում են: Կարճ ժամանակ անց (մոտ 3 շաբաթ) վարակված կոկոնի մեջ հարսնյակավորվում է թրթուրը և 9—11 օրում դառնում բզեզ, ապա դուրս է գալիս կոկոնից և որոշ ժամանակ սնվում տերևներով, կանաչ պտուղներով: Ամռանը՝ բարձր ջերմաստիճանի տակ, քուն է մտնում մինչև հաջորդ գարուն: Զարգացման ցիկլը տևում է մեկ տարի: Նույն ձևով է ընթանում նաև տանձենու Ծ-ի զարգացման ցիկլը: ՀՍՍՀ-ում մեծ վնաս են հասցնում լեռնային և նախալեռնային գոտիների այգիներին: Պայքարի միջոցները, կատարել միջշարային տարածությունների աշնանավար, ջրել, ծառերի բները մաքրել կիսապոկված կեղևներից, սպիտակեցնել կրակաթով, գարնանը, բողբոջների բացման շրջանում, ծառերը թափ տալ հատուկ պոլիէթիլենային սավանների վրա և բզեզները ոչնչացնել, բողբոջների ուռելու փուլում ծառերը սրսկել 80 անոց տեխ. քլորոֆոսի 0,2 անոց էմուլսիայով, կիրառել կոնտակտ փոշիներ: Մորենու Ծ. տարածված են ամենուրեք: Վնասում են մորենուն, ելակին, երբեմն՝ մոշին: Pqb զը սև է՝ ծածկված գորշագույն մազիկներով, մարմնի երկարությունը՝ 2—3 մմ: Զարգացման ցիկլը գրեթե նույնն է, ինչ խնձորենու կամ տանձենու Ծ-ինը: Պայքարի միջոցները, դաշտը և այգին մաքրել թափված տերևների, ճյուղերիևայլ մնացորդներից: Գարնանը, մորենու և ելակի աճման սկզբին, սրսկել 80 անոց տեխ. քլորոֆոսի 0,2 անոց էմուլսիա: Մյուս բույսերի (բալենու, կաղամբի ևն) Ծ. իրենց զարգացման, բազմացման առանձնահատկություններով ու վնասակարությամբ գրեթե նման են նշվածներին:
