ՀՍՀ/ԾԱՂԿԱՇԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՂԿԱՇԱՏ (մինչև 1935-ը՝ Խաչիդուռ), գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ-արևելք: Միավորված է Հաղպատի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժմանկաբարձական կետ:
