ՀՍՀ/ԾԱՂԿԱՍԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՂԿԱՍԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս: Միավորված է Մաստարայի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան: Ծ-ի տարածքում պահպանվել են Թադևոս Առաքյալ մատուռը, կիկլոպյան ամրոցի կառույցների մնացորդներ: Հիմնադրել են Մուշից, Կարսից, Ալաշկերտից եկածները, 1831-ին:
