Jump to content

ՀՍՀ/ԾԱՂԿԱՎԱՆ ԻՋԵՎԱՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԾԱՂԿԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք: Ծխախոտագործական-անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, կինոթատրոն, բուժկայան: Ծ-ում և շրջակայքում պահպանվել են Ս. Հակոբ եկեղեցին, գերեզմանոցներ, գյուղատեղի, խաչքարեր (XIII—XVIII դդ.): Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս Ի. Սարիբեկյանը: