ՀՍՀ/ԾԱՂԿԱՎԱՆ ՇԱՄՇԱԴԻՆԻ ՇՐՋԱՆ
ԾԱՂԿԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանում, Հախում գետի ձախ ափին, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս-արևմուտք: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժկայան: Գյուղի մոտ է Շխմուրադի վանքի համալիրը (XII—XIII դդ.)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու զավթից: Եկեղեցին (1181) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով: Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է: Արլ. ճակատը մշակված է զույգ խորշերով: Համալիրի հվ-արլ-ում կիսավեր, միանավմատուռն է: Վանքի գավիթները եկեղեցու հվ. և արմ. կողմերում են: Արմ. գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցիցդեպի եկեղեցու ճակատի որմնամույթերըձգվող կամարների վրա բարձրանում Լերդիկով ավարտվող կենտրոնական հատվածը: Գյուղի տարածքում պահպանվել ենամրոցների ավերակներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ:
Ռ. խալաթյան
