ՀՍՀ/ԾԱՂԿԱՎԵՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՂԿԱՎԵՏ, հրաբխային սարահարթ Հայկական լեռնաշխարհում, Էրզրումի դաշտից հյուսիս: Բարձրությունը 2500—3000 մ է, առավելագույնը՝ 3147 մ, երկարությունը հս-արմ-ից հվ-արլ.՝ մոտ 50 կմ: Կազմված է պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտա-բազալտներից, դացիտներից: Մակերեվույթը ալիքավոր է, բլրային: Լայնորեն տարածված են քարակուտակումները: Հվ. մասում է գտնվում Իգդասորի կիրճը (խորությունը՝ 500—700 մ): Այստեղ են Արևմտյան Եփրատի, Ճորոխի և նրա վտակ Թորթումի ակունքները: Ծածկված է լեռնամարգագետնային և ալպյան բուսականությամբ:
