ՀՍՀ/ԾԱՂԿԱՎԻԺՈՒՄ
ԾԱՂԿԱՎԻԺՈՒՄ, բույսերի կոկոնների և ծաղիկների թափվելու երեոլյթը: Տեղի է ունենում բույսերի ծաղկման և պտղաբերման շրջանում լուսավորվածության, խոնավության և սննդանյութերի անբավարարությունից: Կարող է առաջանալ նաև օդի ջերմաստիճանի տևական նվագումից կամ բարձրացումից, ցածր հարաբերական խոնավությունից, երաշտից, երկարատև անձրևներից (անբարենպաստ պայմանների պատճառով ծաղիկների մի մասը չի փոշոտվում, և Ծ. ավելանում է): Այն դաշտերում, որտեղ բույսերն ունենում են միակողմանի փարթամ աճ, իսկ զարգացումը ետ է մնում (բույսերի հոոա-ցում), Ծ. ավելանում է: Ծ. ուժեղ է արտահայտվում բամբակենու (60—70 ), պտղատու, բոստանային և բանջարանոցային որոշ կուլտուրաների մոտ: Պայքարի միջոցներն են. ագրոտեխնիկական միջոցառումների կիրառում՝ բույսերի լավագույն խտություն, պարարտացում և սնուցում, միջշարային տարածությունների մշակում, ոռոգում, ծերատում:
