ՀՍՀ/ԾԱՂԿԱՐԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԾԱՂԿԱՐԻ, Ծաղկար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջան գավառում: XX դ. սկզբներին ուներ մոտ 60 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ վարժարան և Ա. Աստվածածին անունով մատուռ: Ծ-ի մոտ էր Ա. Դավիթ վանքը, որի շրջապատում կային խոշոր խաչարձաններ: Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
